Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սննդահավաք և դրամահավաք կենդանիների համար (տեսանյութ)

Հասարակություն
շուն

Կասկադում,կենդանիների պաշտպանության միջազգային օրը, կենդանասերները կազմակերպել էին սննդահավաք եւ դրամահավաք։ 60–ից ավելի շների համար «Դինգո» թիմը հերթական օգնության ակցիան է կազմակերպել։ Շներին իր աջակցությունը ցույց տալու համար այստեղ էր նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Դինգո» թիմի մամուլի պատասխանատուն նկատում է,  որ Հայաստանում դեռեւս ձեւավորված չէ կենդանիներին պահելու մշակույթ։ Երևանի քաղաքապետարանում մարտի 30-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է հատուկ ուշադրություն դարձնել և օրենսդրությամբ սահմանված կարգով արգելել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում կենդանիների զբոսանքը: Անդրադառնալով այս խնդրին եւ Երևանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար 2015-ի տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանված 5000 դրամին, «Դինգո» թիմի մամուլի պատասխանատու Արփի Բեգլարյանն ասաց.«Մենք որեւէ համակարգային լուծում չենք տեսնում նման օրինագծերի նկատմամբ եւ շատ բացասական ենք վերաբերվում։ Հատկապես չգիտենք, թե այդ 5000 դրամներն ինչի հաշվին են ձեւավորվում։ Տարօրինակ է, թե ինչու հանկարծակի սկսեց գործել օրենքը, եթե այն վաղուցվանից կար»։ Արփի Բեգլարյանը նշեց, որ իրենք պատրաստ են պայքարելու օրինագծերի դեմ։ Հնարավոր է նաեւ ակցիաներ կազմակերպվեն։