Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք ոչ մեկից ոչ խնդրողի, ոչ էլ պահանջողի դերում պետք է լինեինք» (տեսանյութ)

Հասարակություն
meedia1

Գյումրի քաղաքում «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում «Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի ընթացքը» թեմայով: «Ավետիսյանների գործով քրեական գործի շրջանակում այժմ ընթանում է նախաքննություն: Այս ընթացքում բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, որի արդյունքում արդեն կան որոշ եզրակացություններ,- ներկայացնում է փաստաբան, Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։ «Առաջին օրերին տեղի ունեցածը բացարձակապես օրենքի շրջանակում չի տեղավորվում: Մենք ոչ մեկից ոչ խնդրողի, ոչ էլ պահանջողի դերում կլինեինք, եթե ՀՀ Ոստիկանությունը առաջին օրը գործեր այնպես, ինչպես պետք է գործեր»,- ասում է Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ուշադրություն է հրավիրում ՝ մինչ օրս ՀՀ դատաիրավական մարմինները քրեական գործ չեն հարուցել Պերմյակովի կողմից սահմանը խախտելու փորձի փաստի հիման վրա։ Ռուսաստանը ինքն է իրեն իրավասու համարում քննություն անցկացնել ՀՀ տարածքում իրականացված հանցագործության փաստի առթիվ, որը նաև հայ-ռուսական համաձայնագրերի համաձայն պետք է ՀՀ իրավապահների կողմից քննվեր,- նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։