Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակի մարզում մեքենան ընկել է ձորակը (տեսանյութ)

Հասարակություն
14272115ff62_vtar

Ցայգ հ/ը Մարտի 24-ին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել Շիրակի մարզում: Ախուրյան-Կառնուտ ճանապարհահատվածի 11 կմ-ում բախվել են "Նիսսան" և "Վազ 21-07" մակնիշների մեքենաները: Նախնական եզրակացության համաձայն վթարն եղել է "Վազ 21-07" մեքենայի վարորդի անուշադրության հետևանքով: Երկուսն էլ ընթացել են նույն ուղղությամբ: "Վազ 21-07-ն", ըստ Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության խմբի տեսուչ Նաիրի Գասպարյանի, հետևի հատվածից հարվածել է "Նիսսանին", որն ընկել է մոտակա ձորակը: