Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին հայտնել է, որ զենք է թողնում ծառի տակ

Հասարակություն
Զենք

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող այգում` ծառերի տակ, զենք է թողնում: Մեկնած օպերատիվ խումը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, նռնակի պայթուցիչ, գլանաձև առարկա և տարբեր տրամաչափի 59 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: