A
A
Սամբոյի առաջնություն` Ստեփանակերտում
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում անցկացված Հայաստանի սամբոյի տղամարդկանց առաջնության եզրափակիչ փուլին: Երկրի ղեկավարը նշել է, որ սպորտը միշտ մեծ դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի կյանքում եւ ըստ ամենայնի նպաստել սերունդների ֆիզիկական դաստիարակության գործին: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ