Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանյան պոլիկլինիկաներում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն

Հասարակություն
0494a86cd347659524db651c5a52afb8

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա երկու շաբաթների շաբաթ և կիրակի օրերին՝ մարտի 21-22-ին և 28-29-ին, հերթապահություն է սահմանվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր այն պոլիկլինիկաներում, որոնք սպասարկում են մանուկներին։ Հերթապահությունն իրականացնելու են մանկաբույժները։ Միջոցառումն իրականացվում է սուր շնչառական հիվանդությունների հնարավոր սրացումներից խուսափելու՝ կանխարգելիչ նպատակով։