A
A
Հանկարծամահ է եղել «Արմինֆո»-ի լրագրող Արթուր Երնջակյանը
Բաթումում հանկարծամահ է եղել «Արմինֆո» լրատվական գործակալության լրագրող, «Ինտերֆաքսի» թղթակից, տնտեսական մեկնաբան Արթուր Երնջյակյանը, ով լրագրողական գործունեությամբ գտնվում էր Վրաստանում: Բժիշկների նախնական ախտորոշմամբ՝ Արթուր Երնջակյանը մահացել է սրտի կաթվածից։ Ինքնազգացողության կտրուկ վատթարացումից հետո նրան տեղափոխել են Բաթումի քաղաքային հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել։ «Ա1+»-ը ցավակցում է Արթուր Երնջակյանի հարազատներին եւ գործընկերներին՝ նրա անժամանակ մահվան համար։ 52-ամյա Արթուր Երնջակյանն ամուսնացած էր, երկու երեխաների հայր։