Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հույս ունեն, որ ՀՀ-ում կձևավորվի պրոակտիվ սպառողի ինստիտուտը

Հասարակություն
e5d44ca049e9097eb6db67441068ed13

Հարգելի գործընկերներ, Մարտի 15-ը համարվում է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Դեռևս 1962 թ.-ի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից զատ սահմանվեց նաև սպառողի լսելի լինելու իրավունքը և, ԱՄՆ Կոնգրեսի իր ելույթում առաջին անգամ բնորոշելով «սպառող» հասկացությունը, սահմանեց սպառողի 6 հիմնական իրավունքները՝ ·         Տեղեկացված լինելու իրավունք ·         Անվտանգության իրավունք ·         Ընտրության իրավունք ·         Լսելի լինելու իրավունք ·         Վնասի փոխհատուցման իրավունք ·         Սպառողական ոլորտում կրթություն ստանալու իրավունք: Հետագայում հենց այդ օրը՝ մարտի 15-ը, ընդունվեց որպես սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր: Ավելի ուշ, երբ ձևավորվեց սպառողների միությունների համաշխարհային կազմակերպությունը (Consumer International — CI), սպառողների իրավունքների ցանկը համալրվեց ևս երկուսով՝ ·         Հիմնական պահանջմունքների բավարարման իրավունք ·         Առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունք: Չնայած նրան, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս 1998 թ.-ի հուլիսի 28-ին ընդունված Քաղաքացիական օրենսգրքում առկա էին սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված որոշակի տարրեր, այդուհանդերձ սպառողների իրավունքներն ամրագրվեցին 2001 թ.-ի հունիսի 26-ին՝ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի ընդունմամբ: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ողջ անձնակազմը շնորհավորում է հայ սպառոողներին սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Լիահույս ենք, որ մոտ ապագայում, ի վերջո, Հայաստանի Հանրապետությունում կձևավորվի պրոակտիվ սպառողի ինստիտուտը, և մենք կունենանք իրազեկ, պահանջատեր և իրապես պաշտպանված սպառող: Հարգանքով՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող»  ՀԿ