Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են

Հասարակություն
cbb4d1987615846e5d1f21805c060632

Բերդի, Դիլիջանի և Ճամբարակի ավտոճանապարհներին մառախուղ է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Մարտունիում, Վարդենյաց լեռնանցքում, Սարավանում, Սիսիանում, Մեղրիում, Ապարանում, Արագածում, Աշոցքում տեղում է ձյուն, Ալավերդիում, Ստեփանավանում, Սպիտակում, Վանաձորում, Ախուրյանում, Թալինում, Եղեգնաձորում, Վայքում, Գորիսում, Կապանում` անձրև: Բերդի, Դիլիջանի և Ճամբարակի ավտոճանապարհներին մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն