Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանկում ավազակային հարձակում կատարողին վնասազերծեցին. ատրճանակը խաղալիք էր

Հասարակություն
456076ddaa2f0d0b8e3ca6e089de114d

Մարտի 11-ին, ժամը 12.05–ին, Էջմիածին քաղաքում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի պահպանություն իրականացնող ոստիկանից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ վայրկյաններ առաջ ատրճանակով զինված մի քաղաքացի զենքի սպառնալիքով փորձել է բանկի աշխատակցուհիներից մեկից գումար հափշտակել: Հաշված րոպեներ անց ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խմբերն արդեն դեպքի վայրում էին: Զինված քաղաքացին ոստիկանության ՊՊԳ վարչության ծառայողի և բանկի աշխատակիցների համատեղ ջանքերով արդեն վնասազերծված էր: Տեղում անմիջապես առգրավվեց արդեն իսկ ջարդված ատրճանակը, որն ընդամենը խաղալիք էր: Իսկ կասկածյալ` Էջմիածին քաղաքի բնակիչ, 1977 թվականին ծնված Աշոտ Հ.-ն ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանեց մեղքը: Աշոտ Հ.-ն ձերբակալված է: Քննությունը շարունակվում է: