A
A
«Հայոց պատմություն» 36 հատորյա գրքաշարի 1-ին հատորն է լույս տեսել (տեսանյութ)
Լույս է տեսել « Հայաստանի պատմություն» 36 հատորյա գրքաշարի առաջին հատորը, այն կրում է «Հայոց ձոր» անունը։ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշել է, որ մեր ազգի նահապետը՝ Հայկը, իր դաստակերտը հիմնել է այնտեղ։ «Ներկայացնում է մոտ 40 գյուղ, որոնք այսօր Հայոց ձորի տարածքում են։ Գիրքը սկսում է տվյալ գավառի ընդհանուր տեղեկություններով, որին հաջորդում է Հայոց ձորի գյուղերը այբբենական կարգով»։ Սամվել Կարապետյանի խոսքերով՝ յուրաքանչյուր գիրք իրար կցելով կստանանք մեր Մեծ եւ Փոքր Հայքերի քարտեզը: Գիրքը լույս է տեսել 1000 օրինակով եւ հասանելի է բաժանորդագրմամբ: Այն թարգմանվում է անգլերեն եւ ռուսերեն, բայց այս տարբերակները հասանելի կլինեն միայն Էլեկտրոնային տարբերակով։