Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այսքան հանքերի օգտագործումը Հայաստանում պարզապես հանցագործություն է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
levon

Հայաստանի հանքերի շահագործումը խնդիրներ է առաջացնում ոչ միայն բնապահպանական, այլեւ առողջապահական առումով. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը։ Նրա խոսքերով՝ մետաղական հանքերի շահագործումը տրված է մասնավորին եւ նրանք պղինձ եւ մոլիբդեն են կորզում ընդամենը 65 տոկոս,մնացածը տարածվում է բնության մեջ, մինչդեռ քաղաքակիրթ երկրներում 90 տոկոս է կազմում կորզումը։ Ըստ Լ. Գալստյանի՝ այսքան հանքերի օգտագործումը Հայաստանի նման փոքր տարածքում   պարզապես հանցագործություն է։ Այժմ մենք 100,000 ՀԱ աղտոտված տարածք ունենք եւ Հայաստանում գործում է 460 հանքավայր, որոնցից 21-ը մետաղական է։ «Սա որոշ մարդկանց բիզնեսի աղբյուրն է»,- ավելացրեց նա։ Ըստ Լեւոն Գալստյանի՝ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն ամեն կերպ հանքավայրերի շահագործման մասին տեղեկատվությունը թաքցնում է։ «Գիտնական Հրաչյա Ավագյանին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ինֆորմացիա չէր տրամադրել` պատճառաբանելով, որ հանքի շահագործման մասին ինֆորմացիան երկրաբանական գաղտնիք է պարունակում: Եթե հանքավայրի շահագործումը որոշ մարդկանց համար երկրաբանական գաղտնիք է, ապա ինչպես կարելի է խոսել տեղեկատվության ազատության մասին»,- ավելացրեց բնապահպանը։ Իսկ որոշ քաղաքներում՝ Ալավերդիում, Ախթալայում եւ Քաջարանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այնտեղ շատ են ծանր մետաղները ։ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Լիլիթ Սահակյանը կարեւորում է իրավիճակի մասին տեղեկատվության տրամադրումը։ Նրանք հետազոտություններ են կատարել եւ փաստել,որ թեեւ արդյունքները մտահոգիչ են, սակայն ՏԻՄ-երն անճար են։ Իսկ քաղաքացին իրազեկված չէ, թե այս կամ այն հանքի շահագործումը մեզ ուր է տանելու եւ այն բնապահպանական ու առողջապահական ի՞նչ ռիսկեր է պարունակում: