Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրոլեյբուսն ընթացել է կանանց նվիրված երգ ու երաժշտությամբ

Հասարակություն
տ

Մարտի 8-ի առիթով մայրաքաղաքում կազմակերպվող ավանդական  միջոցառումներից բացի, այս տարի ևս Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել նաև մի շարք նոր, անակնկալ նախաձեռնություններով: Երևանյան տրոլեյբուսներից  մեկի ողջ ուղերթի ընթացքում  իշխել է չափազանց տոնական մթնոլորտ`կենդանի երաժշտության ուղեկցությամբ: Հնչել  են կանանց նվիրված մի շարք հայտնի ու սիրված ստեղծագործություններ, իսկ ուղևորասրահում գտնվող բոլոր կանանց ու աղջիկներին նվիրել են ծաղիկներ ու Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ: տրոլեյբուս Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն