Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ը քաղպաշտպանության համաշխարհային օրն է

Հասարակություն
int_icdo

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այդ կապակցությամբ Հայաստանի մարզերում և մայրաքաղաք Երեւանում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` բաց դասեր, ուսումնավարժություններ, տարհանումներ: Քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցը հատկապես սրվում է պատերազմական իրավիճակներում։ Առաջինը դա գիտակցեց ֆրանսիացի վիրաբույժ, գեներալ Սանտ Պոլը, որը 1931 թ. Փարիզում հիմնեց «Ժնեւյան գոտիներ» ասոցիացիան։ Նպատակն էր առանձնացնել չեզոք գոտիներ կամ բաց քաղաքներ, որտեղ պատերազմների ժամանակ կարող էր ապաստանել քաղաքացիական բնակչությունը։ 1936 թ. Իսպանիայում քաղաքացիական պատերազմի, իսկ հետո 1937 թ. Ճապոնիայի ու Չինաստանի միջև կոֆլիկտի ժամանակ ասոցիացիայի ակտիվ գործունեությունը թույլ տվեց Իսպանիայի Մադրիդ և Բիլբաո, ինչպես նաեւ Չինաստանի Շանհայ ու Նանկին քաղաքներում քաղաքացիական բնակչության համար ստեղծել չեզոք գոտիներ։ 1958 թ. «Ժնեւյան գոտիներ» միջազգային ասոցիացիան վերածվեց քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ)։ Ավելին՝ այստեղ