Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարելի՞ է արդյոք սեփական բնակարաններում բազմացնել և վաճառել շներին

Հասարակություն
9cc6cec2176a5922013598d3a04df674

Հարցեր եւ առաջարկներ՝ կապված ընտանի կենդանիների հետ. Հարգելի Տարոն Մարգարյան Ծանոթացանք Երևան Քաղաքում Ընտանի Կենդանիներ Պահելու Եվ Հաշվառելու կանոնների հետ այստեղ և կխնդրեինք պատասխանել վերոնշյալ հարցերին ա. Ինչպիսի՞ հաշվարկով է սահմանվել ամեն կենդանու համար տարեկան գանձվող 5000 դրամը: բ. Կոնկրետ ինչի՞ վրա է ծախսվելու վերոնշյալ գումարը: գ. Հարց կապված 22 կետի հետ. կա՞ն արդյոք Երևան քաղաքում կենդանիների զբոսանքի նպատակով հատուկ հատկացված տարածքներ: Եթե այո, կխնդրենք կոնկրետ նշել այդ տարածքների կոնկրետ հասցեները: դ. Հարց կապված 28 և 29 կետերի հետ. արդյո՞ք Վերնիսաժը համարվում է կենդանինեի շուկա, եթե այո, ապա ինչու՞ է այն հանդիսանում ինֆեկցիոն հիվանդությունների տարածման հիմնական աղբյուրը: Կարելի՞ է արդյոք սեփական բնակարաններում բազմացնել և վաճառել շներին: ե. Հարց կապված 32.2 կետի հետ. եթե ֆիզիկական անձը ունենա տվյալներ և ապացույցներ շների կռիվների մասին, արդյոք պետք է դիմել քաղաքապետարան, թե՞ ոստիկանություն, և ի՞նչ պատասխանատվության կենթարկվի կռվեցնողը: զ. Հարց կապված 33 կետի հետ. որտեղ է գտնվում կենդանիների թաղման նպատակով Երևանի քաղաքապետի կողմից հատուկ առանձնացված վայրերը: է. Հարց կապված 5.8 կետի հետ. ինչպե՞ս է քաղաքապետարանը իրազեկվելու, որ կենդանու տերը կենդանուն հանձնել է այլ անձի, այլ ոչ թե բաց թողել փողոց: Ելնելով մեր կազմակերպության ունեցած բազմամյա փորձից՝ հանդես կգանք նաև մի քանի առաջարկներով. ա. Կենդանիների հաշվառման համար նախատեսված տարեկան գումարը գանձելիս առանձնացնել այն մարդկանց, ովքեր ունեն մեկ և ավել կենդանի, որոնց վերցրել են դրսից, ստերջացրել սեփական միջոցներով՝ դրանով իսկ նպաստելով թափառող կենդանիների գլխաքանակի նվազեցմանը: Հակառակ դեպքում այդ գումարը պետք է ծախսեր Քաղաքապետարանը: Առաջարկում ենք գումար չգանձել նման մարդկանցից, հակառակ դեպքում դա կդառնա խանգարող հանգամանք դրսից կենդանի որդեգրելու և սեփական միջոցներով ստերջացնելու: Թափառող կենդանիների որդեգրումը նոր մշակույթ է, որը նոր է սկսել զարգանալ Հայաստանում և կարծում ենք, որ այս հաշվառման նպատակով տարեկան գանձվող գումարը ուղղակի կոչնչացնի այն: բ. Առաջարկում ենք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ դասել նաև կենդանու ականջների և պոչի հատումը, քանի որ դա նույնպես համարվում է դաժան վերաբերմունք կենդանիների նկատմամբ: Հարգանքով՝ Կենդանիների Պաշտպանության «Դինգո Թի» ՀԿ Նախագահ Հ. Գ. Այսօր կազմակերպությունն ակցիա է իրականացնելու՝ ի պաշտպանություն ընտանի կենդանիների։