A
A
ԱՄՆ դեսպանատան մոտ, Դալմայի այգիներում այրվել է եղեգնուտ
Փետրվարի 20-ին, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, Երևանի Իսակովի պողոտայում՝ Դալմայի այգիներում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.06 -ին, մարվել՝ 18.10-ին: Այրվել է եղեգնուտ (մոտ 2000 քմ): Ավելի վաղ, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դալմայի այգիներում այրվում է եղեգնուտ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.59-ին, մարվել՝ 15.02-ին: Այրվել է եղեգնուտ (մոտ 1500 քմ):