Իրականացվում է փորձնական թվային հեռարձակում
Նոր որակ, նոր պատկեր և նոր ձայն: Սրանք այն առաջին դրական փոփոխություններն են, որոնքկտեսնեն հեռուստադիտողները թվային հեռուստահեռարձակման անցումից հետո: 2009 թվականին սկիզբ դրված գործընթացը մոտենում է հանգուցալուծմանը: Նախատեսվածաշխատանքների հիմնական մասն ավարտված է։ Պայմանագրով նախատեսված սարքավորումների ամբողջ խմբաքանակն արդեն ներկրվել է Հայաստան,աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն օրենքով սահմանված ժամկետներում: Հաստատված է թվայնացման տեխնիկական համակարգերի հայեցակարգը, հայտարարված մրցույթներիարդյունքում ընտրվել են աշխատանքներն իրականացնող գործընկերները, ինչպես նաև ապրանքների,տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման մատակարարները: «Ավարտման փուլում են արդեն մեր ենթակառուցվածքային փոփոխությունների աշխատանքը ՀայաստանիՀանրապետության տարածքում. դրանք նոր հեռարձակման լրացուցիչ կայաններ են, որոնք անհրաժեշտեն ծածկույթի ամբողջականությունն ապահովելու համար», - ասաց «Հեռուստատեսային ևռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը: ՀՀ տարածքում հեռուստաեթերի թվայնացումն ամբողջությամբ նախատեսված է ավարտել 2015թ.հուլիսին, սակայն 2014 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար ԳագիկԲեգլարյանի մասնակցությամբ տրվեց թվային հեռուստահեռարձակման փորձնական ազդանշանիմեկնարկը, որից հետո արդեն թվային հեռուստահեռարձակման առավելությունները տեսանելի են ՀՀ միշարք բնակավայրերի բնակիչների համար։ Իրականացվում է փորձնական թվային հեռարձակում, որը հասանելի է մայրաքաղաքում, Շիրակի մարզի թվով 73 (այդ թվում Գյումրիում), Արագածոտնի մարզի 44, Արարատի մարզի 84, Արամավիրի մարզի95, Կոտայքի մարզի 44, Լոռու մարզի 8 (այդ թվում Վանաձորում) և Տավուշի մարզի 30 (այդ թվում՝Իջևանում) բնակավայրերում: «Թվայնացման գործընթացներն աշխարհի տարբեր երկրներում կատարվել են սկզբունքորեն տարբերտեխնիկական լուծումների հիման վրա: Հայաստանը հստակ ընտրել է մի ձևաչափ, որն ընդունված էեվրոպական հեռարձակման գոտում. դա DVB հեռարձակման տարբերակն է: Այսօր ՀայաստանիՀանրապետությունում մոտ 65-66 տոկոսով բնակչությանը հասանելի է թվային հեռուստահեռարձակումը:Դա իրողություն է, այդ հեռարձակումը եթերում է արդեն մարզային շատ բնակավայրերում ևս, որոնքնախկինում ունեցել են տեղեկատվական «դեֆիցիտ»: Ռեալ, որպես գնահատական, աշխատանքներիիրականացման մասով, պետք է ասեմ, որ ընդհուպ մոտեցել ենք որակական իմաստով ավարտին ևօրենքով սահմանված ժամկետներում կունենանք փաստացի թվային հեռարձակում»,- ասաց ԳրիգորԱմալյանը: Իսկ ի՞նչ է հարկավոր հեռուստադիտողին թվային հեռուստաալիքներ դիտելու համար: Ժամանակակից հեռուստացույցները անալոգի հետ միաժամանակ կարող են ընդունել նաև DVB երկուստանդարտի ազդանշանները: Այդպիսի հեռուստացույց ունեցող քաղաքացիներին հարկավոր է միայննույն անալոգային մեթոդով համալրել թվային ալիքները: «Մեր այն քաղաքացիները, որոնց հեռուստացույցները չունեն DVB-T2 ընդունիչ բաղադրիչներ, նրանքպետք է իրենց տեխնիկական սարքը համալրեն «Set-top box»-ով, դա կցուրդ սարք է, որնապահովում է այս ազդանշանի ապակոդավորումը: Այս սարքերն արդեն կարծես թե հայկականշուկայում կան և վաճառքի տարբեր կետերում վաճառվում են», - նշեց Գրիգոր Ամալյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը թվային հեռուստահեռարձակման հայեցակարգըհաստատելիս հայտարարել է, որ առաջնորդվելու է սոցիալական մոտեցմամբ, և ներկա անալոգայինբոլոր հեռուստաալիքները չեն դառնալու վճարովի: Տեխնիկական վերազինման անհրաժեշտությանպարագայում էլ հաշվի է առնվել այն կարևոր հարցը, թե ինչպես պետք է լուծվի սոցիալապեսանապահով մարդկանց խնդիրը: «Ինչ կոնկրետ ձևով դա կիրականացվի՝ անվճար սարքերը տրամադրելու ճանապարհով, թեսուբսիդավորման ճանապարհով, այս պահին քննարկման փուլում է, բայց պետք է սոցիալապեսանապահով մարդիկ մտավախություններ չունենան, որովհետև գլխավոր երաշխիքը, գլխավորհավաստումն այն է, որ սոցիալական մոտեցումը մեր օրակարգի հարցն է»,- ասաց Գրիգոր Ամալյանը: Անցնելով թվային հեռարձակման՝ մարզերում բնակվող քաղաքացիները բոլորովին նոր որակովկկարողանան դիտել 9, իսկ Արարատյան դաշտավայրին և Երևանին հարակից տարածքներումբնակվողները՝ 18 հեռուստաալիք: Ներդնելով եվրոպական լավագույն փորձը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «ՀՀՌՑ» ՓԲԸ-ի կողմից կատարվել են համապատասխան բոլոր աշխատանքները՝ Հայաստանում նույն որակն ուստանդարտներն ապահովելու համար: Եվ արդեն հաշված ամիսներ անց թվային «հեղափոխության»առավելությունները տեսանելի կդառնան Հայաստանի բոլոր բնակավայրերի հեռուստադիտողներին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն