A
A
«Հալեպ. տագնապալի օրեր». բացվեց սիրիահայ երեխաների նկարների ցուցահանդեսը
Փետրվարի 18-ին Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում բացվեց ՀԲԸՄ Հալեպի Մարտիրոս Սարյանի անվան ակադեմիայի սաների աշխատանքների՝ «Հալեպ. տագնապալի օրեր» խորագրով եռօրյա ցուցահանդեսը՝ նվիրված ակադեմիայի հիմնադրման 60-ամյակին:
Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության աջակցությամբ:
