Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվճար բուժօգնության սոցիալական փաթեթը խմբագրման կարիք ունի

Հասարակություն
1508

Ձեռքիս տակ է «Սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեցույց»-ը, որը խմբագրման կարիք ունի: Սկսենք վերնագրից, որը պարզապես հայերեն չէ, գուցե այսպիսի՞ն պետք է լիներ. «Շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման սոցիալական փաթեթի ՈՒՂԵՑՈՒՅՑ»: Այդ ուղեցույցի վերջին էջում գրված է նախարարության թեժ գծի համար` 56-88-72, որը բնակարանի համար է և այդ բնակարանի բնակիչներն արդեն խելագարվում են զանգերի տարափից, իսկ շապիկի վերջում գրված է` 52-88-72: Հիմա ո՞րն է ճիշտ: Պատկերացնո՞ւմ եք նախարարության բյուջեով հրատարակված այս տասնյակ հազարավոր ուղեցույցների տիրաժը, որտեղ նման սխալ տեղեկատվություն կա և որը կարելի էր տեղադրել կայքերում, ինչպես հիմա վարվում է պետությունը որոշ ուսումնական ծրագրերն ու ուսումնաօժանդակ գրականությունը տարածելու նպատակով: Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ