A
A
Երեխան մտել է Աղստեւ գետը
Փետրվարի 13-ին, ժամը 14.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի շախմատի տան մոտակայքում երեխան ընկել է Աղստև գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ ՕԽ-ն: Պարզվել է, որ Ասլանյան փողոցի թիվ 4 տան բնակիչ՝ 2002թ. ծնված Է. Խ.-ն ինքնակամ մտել էր գետը: Հրշեջ-փրկարարները Է.Խ.-ին անվնաս դուրս են բերել գետից և տեղափոխել հրշեջ մաս (երեխան վնասվածքներ չի ստացել): ՏԿԱԻՆ