Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Հասարակություն
1ee62ecb8934f6a4837c353865b25542

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան միջպետական  նշանակության ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում: «Լոռի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: