Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոջոյանի կիսանդրին գողացողը հայտնաբերվել է

Հասարակություն
Police01-e1350028699392

Ոստիկանները հայտնաբերեցին Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին գողացողին։ Հունվարի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի մոտ տեղադրված հուշարձանի վրայից գողացել են Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական լայնածավալ միջոցառումների արդյունքում՝ մեկ ամիս անց հանցագործությունը բացահայտվել է: Փետրվարի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արտակ Ա.-ին: Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք: Կատարվում է քննություն: