Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաերթեր Երևանի փողոցներում

Հասարակություն
index1

Վրաերթ Երևանի Մարգարյան փողոցում։Վարորդը որոնվում է Փետրվարի 3-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 70-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է փետրվարի 2-ին, ժամը 13.40-ին, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 29/11 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն: Միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ Փետրվարի 3-ին, ժամը 20.30-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը Կոմիտասի պողոտայի թիվ 53 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: 16-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը նրան տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն Փետրվարի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Դաևո» մանիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկի Ղարիբջանյան փողոցի թիվ 46 տան մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն: Կատարվում է քննություն: Վրաերթ Երևան-Արտաշատ ճանապարհին Փետրվարի 3-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ատոմեքենայի վարորդը Երևան-Արտաշատ ճանապարհին վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն