Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդիկ խուսափում են լոլիկ, բադրիջան, կարտոֆիլ մշակել» (տեսանյութ)

Հասարակություն
f2e1d9ab62e997203c90234ca5b931af

Տարին մտահոգիչ սկսվեց, տեղումները սակավ են: «Հուսանք, որ փետրվարին տեղումները շատ կլինեն եւ ջրամբարները կլցվեն, որեւէ աժիոտաժ չեմ տեսնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց   Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքերով՝ եթե եղանակը այսպես շարունակվի,   բողբոջակալում կլինի եւ պտղաբուծությանը մեծ վնաս կբերի. «Եթե մի քիչ ցրտեց եղանակը, պրոցեսը կկանգնի: Կարծում եմ, որ փետրվարը ավելի ցուրտ կլինի, եւ բնությունը կկոմպենսացնի ինքն իրեն»: Պարոն Բերբերյանն այսօր անդրադարձավ նաեւ գյուղատնտեսական այլ խնդիրների: Նրան հատկապես մտահոգում է այն փաստը, որ մարդիկ խուսափում են լոլիկ, բադրիջան, կարտոֆիլ մշակել: Ագրարագյուղացիական միավորման նախագահը կոչ արեց գյուղացիներին ավելացնել ցանքատարածությունները: Նրա համար այսօր հատկապես կարեւոր է   կարգավորել գյուղացու հետ աշխատանքում բանկային համակարգը. «Բանկերի հետ աշխատանքում ծանր վիճակ է: Դիմում եմ վարչապետին, ԿԲ նախագահին, գյուղացին չպետք է խնդիր ունենա վարկ ստանալու հարցում, հիմնականում ահազանգերը մարզերից են: Տեղեր կան, արտարժույթով ընդհանրապես վարկեր չեն առաջարկում»: Պարոն Բերբերյանը, սակայն, ողջունեց կառավարության որոշումը՝ ֆիլոքսերայով վարակված այգիների տերերին գումար տրամադրել՝ վարակը կանխարգելելու համար: