Ֆրանսիայում Վարդան Պետրոսյանի գործի դեպքում ազատազրկում չէր սպառնա. քննարկում (տեսանյութ)
Շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) նրան «ապօրինի կալանքի տակ պահելու համար»: Նրանք դերասանին կալանքի տակ պահելու դատարանի որոշումը համարում են ապօրինի, քանի որ հանցագործությունը ապացուցված չէ, իսկ Վարդան Պետրոսյանը, ազատության մեջ գտնվելով, չի կարող խոչընդոտել դատաքննությանը: Ի սկզբանե, ինչպես պնդում են Պետրոսյանի փատաբանները, նախաքննությունը և դատաքննությունը ընթացել են «բացթողումներով ու թերացումներով»: Փաստաբանները, համարելով դատարանի՝ Պետրոսյանին կալանքի տակ պահելու որշումը, ապօրինի արդեն դիմել են ՄԻԵԴ: «Եվրոպական դատարանը, հուսով ենք, որ շուտով կարձագանքի, և մեր իշխանությունները, մեր դատական համակարգը ստիպված կլինի ընդունել, որ նրանք առանց հիմքի և ապօրինի պահել են Վարդան Պետրոսյանին կալանքի տակ», - հույս հայտնեց Նիկոլայ Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին՝ բախվել էին «ՎԱԶ 2121» և BMW մակնիշի ավտոմեքենաներ: BMW մակնիշի մեքենայի ղեկին Վարդան Պետրոսյանն էր: Վթարի հետևանքով «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: Գործի մանրամասների քննարկումը՝ տեսանյութով