A
A
Ծառայողական քննություն՝ տուն-ինտերնատի հրդեհի գործով
Հունվարի 15-ին ժամը 06:00-ի սահմաններում Գյումրու տուն-ինտերնատում տեղի է ունեցել դժբախտ դեպք, որի հետևանքով մահացել են տուն ինտերնատի 2 բնակիչ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով, դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ քննության, տուն ինտերնատի համապատասխան աշխատակիցների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը պարզելու նպատակով, նշանակվել է ծառայողական քննություն: Ձևավորվել է աշխատանքային խումբ, որն առավոտյան մեկնել է Գյումրի: ՀՀ ԱՍՀՆ Հասարակայնության հետ կապերի բաժին