Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոմավառություն Կապանում. հիշել են Նժդեհի խոսքը

Հասարակություն
candle4

Երեկ երեկոյան Կապանում տեղի է ունեցել մոմավառություն ի հիշատակ Գյումրիում գազանաբար սպանված Ավետիսեանների ընտանիքի: Ավելի քան 500 կապանցիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նրանց : Օրվա պաստառներն էին՝ «Մենք բոլորս Ավետիսյան ենք» , «Ինչ ցանել ենք, այն էլ հնձում ենք» , եւ Նժդեհի խոսքը. «Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները դատապարտված են մահվան»: candle1 candle candle2