A
A
Ցնցված եմ այս անմարդկային արարքից. Արա Աբրահամյան
Խորը կսկիծով ընդունեցի Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ տեղի ունեցած ծանր ողբերգության փաստը: Ցնցված եմ այս անմարդկային արարքից: Իմ ցավակցությունը զոհերի հարազատներին: Համոզված եմ, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի դեսպան Արա Աբրահամյան