Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու սպանդից փրկված երեխան Երեւանում է (տեսանյութ)

Հասարակություն
bc8fc5e5e3d25f2ff6feecb4608df38f

Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանդի դեպքից փրկված 7 ամսեկան Սերյոժա Ավետիսյանը րոպեներ առաջ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ինչպես տեղեկացրին կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից, նրա վիճակը շատ ծանր է։ Նա կրծքի շրջանում կտրած-ծակած վերք է ունեցել: Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցում կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն, պարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն:Նրան արհեստական շնչառության ապարատ է միացված։ Հիշեցնենք, որ երեկ առավոտյան 6:20-ի սահմանում, Գյումրու Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած ողբերգության արդյունքում ընտանիքի 6 անդամները տեղում մահացել էին, իսկ 7 ամսական փոքրիկը վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: 6 գյումրեցիների ՝Սերյոժա, Հասմիկ, Աիդա, Արմեն, Արաքսյա եւ 3 ամյա Հասմիկ Ավետիսյանների սպանության մեջ կասկածվողը ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ ընտանիքի հինգ անդամներին նա գնդակահարել է ինքնաձիգով, իսկ երեխաներին սվինահարել էր, ինչի արդյունքում 3-ամյա Հասմիկ Ավետիսյանը մահացել է: Փախուստի դիմած ՎալերիՊերմյակովը այս գիշեր ձերբակալվել է եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք։