A
A
Սաստիկ բքի պատճառով Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը փակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին` ժամը 22:30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակ է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս միջպետական նշանակության ավտոճանապարհը: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն