Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձնակույտի մեջ մեքենաներ են արգելափակվել

Հասարակություն
35a2be3b45fb85e285a6014170dc3a1d

Հունվարի 10-ին, ժամը 17.26-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին՝ Քուչակ գյուղի մոտակայքում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյանկույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 19ՕՏ605 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Կ. Կ.): Հունվարի 10-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ «Ալիք» հանգստյան տան մոտակայքում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Նիսսան» մակնիշի 01 AA 091 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա.): Հունվարի 10-ին, ժամը 14.39-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին` Որոտան գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով  արգելափակվել են 15 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս Մեղրի 9–րդ կմ-ում «Սկանիա» մակնիշի 016DD70 պ/հ բեռնատարը (վարորդ՝ Է. Պ.) մերկասառույցի հետևանքով սահել և թեքվել է, ինչից առաջացել է խցանում: Հրշեջ-փրկարարներն ուղղել են բեռնատարը և ճանապարհը երկկողմանի դարձել է երթևեկելի: Հունվարի 10-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ - Նորատուս ավտոճանապարհին (3-րդ կմ)` Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել«Վազ-2121» մակնիշի 35DO765 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ժ. Մ.): ԱԻՆ