A
A
Ուշադրություն. կան փակ ճանապարհներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ, ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը: Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել այդ ճանապարհից: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Ինչպես քիչ առաջ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացրեցին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար առատ տեղումների պատճառով փակ է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում նշված ավտոճանապարհով երթևեկելուց առաջ նախապես տեղեկանալ եղանակային պայմաններին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն