Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփանավան - Գարգառ ճանապարհին և Ախուրյանում մերկասառույց է

Հասարակություն
roads11

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին` ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Ստեփանավանից Գարգառ տանող ճանապարհահատվածում, Ախուրյանում մերկասառույց է: Սևանում, Մարտունիում (Վարդենյաց լեռնանցքում), Չարենցավանում ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակություն ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն