Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրություն՝ տոնական օրով

Հասարակություն
d0dd1d7b26753178a38b1ac9765d4ddb

Հաջորդ տարվա առաջին կիրակի օրը՝ հունվարի 4-ին, տեղի կունենա ավագանու ընտրություն։ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղական համայնքում ավագանու անդամների արտահերթ ընտրություն կանցկացվի։ ԿԸՀ-ին ընտրությունների անցկացման համար կհատկացվի 1 մլն դրամ։ Առաջադրված ութ թեկնածուներից յոթը՝ Հրայր Ադամյանը, Սաշա Ադամյանը, Վարդան Ադամյանը, Դորիկ Այդինյանը, Վիտալի Բալաբեկյանը, Խաժակ Ուլիխանյանը եւ Աշոտ Ղազարյանը, հանրապետական են։ Վերջինս, սակայն, ինքնաբացարկ է հայտնել։ Թեկնածուներից միայն Գագիկ Հարությունյանն է անկուսակցական։