A
A
Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցրեց 2-րդ տեղը
Գերմանիայի Բադ-Վիզե քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ Ռոբերտ Հովհաննիսյանը: Մեր երիտասարդ գրոսմայստերը վերջին` 9-րդ տուրում ոչ-ոքի խաղաց իր հետ 1-2-րդ տեղերը կիսող խորվաթ Անտե Սարիչի հետ: Վերջիններիս կորստից անմիջապես օգտվեց ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը, որը հաղթեց իր մրցակցին, վաստակած միավորներով (7,5) հավասարվեց մրցաշարի երկու առաջատարներին, իսկ լրացուցիչ գործակիցներով նույնիսկ առաջ անցավ նրանցից: Ռոբերտ Հովհաննիսյանը ստիպված բավարարվեց երկրորդ մրցանակային տեղով եւ 2000 եվրո պարգեւով: Մեր մյուս մասնակից Հրանտ Մելքումյանը, 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ զբաղեցրեց 8-րդ տեղը: Դա մեր գրոսմայստերին բերեց 600 եվրո պարգեւավճար: