Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Հ. Գրիգորյանը հաղթեց առաջատարին

Սպորտ
sport-chess-junior2

Հայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը շարունակում է հաջող հանդես գալ Հնդկաստանում ընթացող շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Այսօր կայացած 8-րդ տուրում մեր 19-ամյա գրոսմայստերը գեղեցիկ ոճով հաղթեց մրցաշարի միանձնյա առաջատար, պերուացի Խորխե Կոնիին: Կարեն Հ. Գրիգորյանը վաստակեց 6,5 միավոր եւ շրջանցեց վերջինիս, սակայն առայժմ բաժանում է 1-3-րդ տեղերը, քանի որ իրեն համաքայլ ընթացող չինացիներ Շանգլի Լիին եւ Յի Վեյը նույնպես հաղթանակ տարան այս տուրում: Հոկտեմբերի 15-ին նախատեսված 9-րդ տուրում մեր շախմատիստը խաղալու է Յի Վեյի հետ, քանի որ նա արդեն հանդիպել է Շանգլի Լիի հետ: Մինչեւ 20 տարեկան շախմատիստուհիների աշխարհի առաջնությունում Հայաստանից հանդես է գալիս ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը: Հաղթանակներով մեկնարկած մեր շախմատիստուհին, ավաղ, վերջին պարտիաներն անվստահ անցկացրեց եւ ցավալի կորուստներ կրեց: Այժմ նա 3,5 միավորով զբաղեցնում է 37-րդ տեղը: Առաջատարներին հասնելու համար Մարիա Գեւորգյանը պետք է հաղթանակ տանի մնացած պարտիաներում: