Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կհիմնադրենք Տավուշի սահմանապահ կամավորական բրիգադ»

Քաղաքականություն Հասարակություն
unnamed23

ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար պրն. Բ. Բուզետտոյին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան պրն. Ա. Սորոկինին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար տկն. Ս. Էպրեխտին Միջազգային կազմակերպությունների հարգարժան ներկայացուցիչներ, Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորումը, լինելով Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզի խնդիրներով զբաղվող ամենախոշոր կազմակերպությունը, պարտավորված է զբաղվելու սահմանային խնդիրներով: Հաշվի առնելով Ձեր ներկայացրած միջազգային կազմակերպությունների լիազորություններն ու առաքելությունները՝ ս/թ մարտ ամսին դիմել ենք Ձեզ, խնդրելով ճնշումներ գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա` դատապարտելով կատարվող անմարդկային վերաբերմունքը գերիների նկատմամբ: Մինչ այսօր Ձեր կողմից չենք ստացել որևէ արձագանք, որի համար ցավում ենք: Եվս մեկ անգամ դիմում ենք Ձեզ՝ խնդրելով և պահանջելով վերոնշյալ խնդրից բացի, հրատապ միջոցառումներ ձեռնարկել կասեցնելով Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Արբեջանի ղեկավարությունը օգտվելով Ձեր անգործությունից սկսել են գնդակոծել սահմանային գյուղերը, նույնիսկ հունիսի 26-ին կրակ են բացել Մովսես գյուղի շրջանավարտների ուղղությամբ: Այս անգամ ևս Ձեր կողմից միջոցառումներ չձեռնարկելու դեպքում մենք պատրաստակամ ենք սկսել հասարակական մեծ շարժում Ձեր չկատարած աշխատանքների դեմ: Նախապես տեղեկացնում ենք նաև, որ խաղաղ ճանապարհով հաջողություն չգրանցելու դեպքում պարտադրված ենք և ունենք հնարավորություն խնդիրը լուծել ուժային եղանակով` Ադրբեջանին համապատասխան ոճով. Համախմբելով ողջ աշխարհի տավուշցիների հնարավորությունները, կհիմնադրենք ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԲՐԻԳԱԴ: Բրիգադի անդամները վճռական կլինեն Տավուշին միացնել նախկին հայկական Ղազախի շրջանը, վերջնականորեն լուծելով Ադրբեջանի հետ ունեցած խնդիրները Տավուշի մասով:   Հարգանքներով` Սերգեյ Բարսեղյան Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման նախագահ