Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պոմպակայանի աշխատողի դին՝ Արաքս գետում

Հասարակություն
11fa3b9710a41ad35dfa1807db3cf5be

Հունիսի 28-ին, ժամը 08.57-ին N զորամասի ուղեկալի մոտակայքում, Արաքս գետում՝ քարերի արանքում, հայտնաբերվել է Ջ. Խ.-ի (ծնվ. 1960թ.) դին: Ժամը 11.47-ին հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել Ջ.Խ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Հիշեցնենք, որ  հունիսի 26-ին, ժամը 11.10-ին ՌԴ սահմանապահ հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մոտակայքում գտնվող պոմպակայանի աշխատակից Ջ.Խ.-ին տևական ժամանակ է չեն կարողանում գտնել, հնարավոր է, որ ընկել է Արաքս գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները հետախուզել են գետի ափամերձ հատվածը. քաղաքացին չի հայտնաբերվել: