Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց իրավական հիմքի պահանջել են դադարեցնել ակցիան. Առավոտ

Հասարակություն
karmir_gcer

Այսօր Երեւանի Վարչական դատարանում դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ տեղի ունեցավ քաղաքացիական ակտիվիստ Սեւակ Մամյանի գործով դատական վերջին նիստը: Նիստի ընթացքում դատարանը լսեց վկաներ Վահե Գեւորգյանի եւ Սոնյա Մսրյանի ցուցմունքները եւ կատարվեց ապացույցների հետազոտւթյուն: Դավիթ Գեւորգյանը նշեց, որ այդ օրը իրենք՝ ինքը, Սեւակ Մամյանը եւ Սոնյա Մսրյանը, որոշել էին իրենց բողոքն արտահայտել «Փարքինգ սիթի սերվիս»ընկերության կատարած կարմիր գծանշումների դեմ՝ Երեւանի քաղաքապետարանի մայթից կես մետր հեռավորության վրա կատարելով գծանշումներ: Նրա խոսքերով՝ այդ ընթացքում ոստիկաններ են իրենց մոտեցել եւ ասել՝ «չի՛ կարելի, մի՛ արա». «Ես անձամբ տեսել եմ, թե ինչպես է Սեւակն այդ ոստիկաններից պահանջում իրավական հիմքերը, սակայն ես չեմ լսել, որեւէ իրավական հիմք իրեն ներկայացնեն: Դրանից հետո ոստիկանները, նրա ձեռքերը բռնելով, ցանկանում էին խոչընդոտել մեր ակցիան»: Դավիթ Գեւորգյանը հայտարարեց, որ այդ պահից 30-40 րոպե հետո իրեն մեքենայի միջից բերման են ենթարկել, իսկ Սեւակ Մամյանին՝ 1 ժամ հետ, այսինքն՝ ինքը չի տեսել, թե ինչպես են Սեւակ Մամյանին բերման ենթարկում: Նա տեսել է Սեւակ Մամյանին միայն ոստիկանության բաժանմունքում, որտեղ էլ իրենց իրավունքները իրազեկելիս չեն տեղեկացրել, որ իրենք պաշտպան ունենալու իրավունք ունեն: Ամբողջական հոդվածը՝ այստեղ