Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայրը որդի է կորցրել, թող ուրախանան նրանք, որոնք հայր չունեն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
a0e0a351b2026c17c5a1b75bf080abc9

Մեղադրյալի աթոռին տուժողի ներկայացուցչի որդու ընկերն է, Կապանի զինկոմի որդին, որի ավտոմեքենան մեկ տարի առաջ Կապանում վթարվել էր, ինչի արդյունքում մահացել էր նրա ընկերը։ Ոստիկաններին զինկոմի որդին ասել էր, որ ղեկին մահացածն է եղել։ Դատաքննությունը ապացուցեց հակառակը: Դատապարտյալի ընտանիքը տուժողին փոխհատուցեց 5,5 միլիոն դրամ։ Տուժողն այն մի քանի ամսվա ընթացքում ամբողջությամբ ծախսեց Կապանի, Գավառի եւ երկրի այլ մանկատների երեխաների կարիքների վրա։ Հայրը որդի է կորցրել, թող ուրախանան նրանք, որոնք հայր չունեն. «Գումարս ամբողջությամբ ստացա ու տրամադրեցի բարեգործություն անեմ երեխաներին։ Ես ինձ շատ լավ եմ զգում բարեգործությանս համար»։ Այնպես չէ, որ մանկատունը կահույքի պակաս ունի, սակայն բարեգործության առիթը զգայացունց է։ Երեխաներն այդ մասին այստեղ չեն իմանա, նրանց ոչ ոք չի ասի, որ մանկատան տնօրենն այս մարդուն գրկել է ոչ թե ուրախությունից, այլ որ հայրը հոր ցավն է կիսում։ Իսկ վերջում ծնողազուրկ երեխաները լուսանկարվում են որդեկորույս հոր հետ։ Լուսանկարիչն այս մանկատանը մեծացած ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն է։ Այս մանկատան սան Մհեր Արշակյանի ռեպորտաժը՝ ստորեւ.