A
A
Եկեղեցու մոտ մեքենա է այրվում
Հունիսի 17-ին, ժամը 07.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.03-ին, մարվել` 08.14-ին: Ամբողջությամբ այրվել է Հ. Խ.-ին պատկանող «Նիսսան» մակնիշի 088 QQ 11 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը և մասնակի՝ սրահի հատվածը: ԱԻՆ