Բացել լրահոսը Փակել լրահոսը
շտապօգնություն
A A
Պաշտոնական

Ավտովթարի արդյունքում գրանցվել է 6 քաղաքացու մահ․ Առողջապահության նախարարության մանրամասները

ՀիՇիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
 
Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:
 
Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
 
Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ:
 
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին, ժամը 11։51-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Bmw» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։