Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չնայած հայրս տնօրենն էր, բայց ես մնացի նույն դասարանում. սա էր դեմոկրատիան. Գարի Քյոսայան (տեսանյութ)

Հասարակություն
gari

Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում, որը  շուրջ 30 տարի ղեկավարել է կոմպոզիտոր, ԽՍՀՄ վաստակավոր մանկավարժ Սերգեյ Քյոսայանը, կայացավ նրա ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ: Նրա  տնօրինության տարիներին դպրոցը տվեց համաշխարհային դափնեկիրներ ու անվանի  երաժիշտներ՝ Մեդեա Աբրահամյան, Անահիտ Ներսիսյան, Ժան Տեր-Մերկերյան, Արթուր Փափազյան, Լևոն Աբրահամյան, Էդվարդ Թադևոսյան, Վահրամ Սարաջյան, Ռուբեն Այվազյան: Սերգեյ Քյոսայանի որդին` հայտնի ջազ-դաշնակահար և կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, որը Չայկովսկու դպրոցի սան էր, հիշում է, թե ինչպես մաթեմատիկայի պատճառով մնաց նույն դասարանում, չնայած որ հայրը տնօրեն էր. «Այ սա էր դեմոկրատիան»,-ասում է երաժիշտը: Մանրամասները՝ տեսանյութում։