Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչ թե հարկերն է պետք բարձրացնել, այլ բյուջեն արդյունավետ օգտագործել (տեսանյութ)

Հասարակություն
444

«Այդ բարեփոխումներ վերտառումը դեռ չի կարելի բարեփոխումներ անվանել», - նշում է «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ ղեկավար, Արցախի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմեն Եսոյանը։ Ըստ Եսոյանի՝ պետք չէ հարկերը բարձրացնել, այլ պետք է հարկերից կուտակված բյուջեն արդյունավետ դարձնել։ Փաստաբանը նշեց, որ իրենք կողմնակից են, որ ուղղակի հարկատուները հարկերը ժամանակին ու բարեխղճորեն վճարեն։ Ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի և ներդրումների նախարարության նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունները, ըստ Եսոյանի, ուղղակի բյուջեի ավելացման համար են։