Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արփինե Հովհաննիսյանը Ոստիկանությունում է

Հասարակություն
669cc047c0a0a2e6de9cab8b351d1cba

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այս պահին գտնվում է Կենտրոնի ոստիկանությունում: «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց տեղեկությունը: «Արփինե Հովհաննիսյանը դիմել էր Ոստիկանություն, որ համացանցում իր հասցեին սպառնալիքներ են հնչել: Այդ պատճառով էլ նա հրավիրվել է բացատրություն տալու»,- ասաց նա: Ի դեպ, Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ վաղն էլ ինքն է հրավիրված ոստիկանություն։