Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-03-31_09-01-15
A A
Պաշտոնական

Ապարանի, Արագածի, Սպիտակի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մարտի 31-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։
 
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Սարավան-Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Ապարանի, Արագածի, Սպիտակի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։