A
A
Պետք չէ օտար «iCloud» հաշիվները մուտքագրել Ձեր բջջային հեռախոսներում․ զգուշացում
Աջակցիր «Ա1+»-ինՆԳՆ-ից հայտնում են.
ԶԳՈՒՇԱՑԵՔ. պետք չէ օտար «iCloud» հաշիվները մուտքագրել Ձեր բջջային հեռախոսներում։ Եթե հեռահաղորդակցման հավելվածների միջոցով («Telegram», «WhatsApp», «Viber» և այլն) տարբեր պատրվակներով Ձեզ առաջարկվում է Ձեր բջջային հեռախոսում (iPhone) մուտք գործել այլ անձի iCloud հաշվով՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՎՍՏԱՀԵՔ։ Նման գործողության արդյունքում հանցագործները կարող են՝
- հեռահար արգելափակել Ձեր բջջային հեռախոսը,
- զրկել Ձեզ սարքի հասանելիությունից,
- պահանջել գումար՝ սարքի ապաարգելափակելու դիմաց կամ կատարել այլ հանցագործություն,
Խուսափելու համար նման խաբեության զոհ դառնալուց՝
- Երբեք մի մուտքագրեք ուրիշի iCloud հաշվի տվյալները Ձեր բջջային հեռախոսում,
- Երբեք մի կատարեք տեխնիկական քայլեր Ձեր անձնական սարքով՝ անհայտ անձանց ցուցումներով,
- Երբեք մի փոխանցեք մուտքի կոդեր, գաղտնաբառեր կամ Ձեր Apple ID/Icloud-ի հետ կապված որևէ տվյալ երրորդ անձանց,
Հիշեք՝ այս եղանակով հանցագործները փորձում են հասանելիություն ստանալ Ձեր սարքին կամ անձնական տվյալներին։ Եղեք զգոն և պաշտպանեք Ձեր անձնական տվյալները։