A
A
Ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանը ազատ արձակվեց, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել. փաստաբան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունից ազատ արձակվեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանը։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը տեղեկացրեց, որ թեև Միքայելին ազատ են արձակել, բայց նրան մեղադրանք առաջադրվել է։
«Այո, մեղադրանքն առաջադրվել է, բովանդակությունը շատ չեմ կարող ասել, քանի որ արդեն նախազգուշացվել ենք նախաքննական գաղտնիքը չբացահայտելու համար։ Ամեն դեպքում, այս պահին ամենակարևոր բանը տղաների ազատությունն է։ Միքայելի հանդեպ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Միքայելը մեղադրվում է օժանդակելու մեջ։ Մեղադրանքը եղել է այն, իչը կասկածանքը եղել է։ Շատ բան չեմ կարող ասել, չեմ ուզում, որ վարույթից հեռացնեն ինձ»,–ասաց նա։