Սպանություն Գյումրիում. կասկածվում է ռուսական ռազմաբազայի ծառայողը

«Ա1+»-ի տեղեկություններով, օրերս Գյումրիում մի կնոջ սպանության գործով  կասկածվում է ռուսական ռազմաբազայի աշխատակիցը։

Ըստ ականատեսների՝ Գյումրիի Վարդանանց հրապարակի տարածքում ռուս զինվորականը ծեծի է ենթարկել փողոց մաքրող կնոջը, որն էլ ստացած վնասվածքներից մահացել է: Կինը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած:

Իրավապահներից ճշտում ենք դեպքի մանրամասները, ինչի մասին կհաղորդենք լրացուցիչ։ Այս պահին ճշտել ենք, որ փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ 

Ռուսաստանի   դեսպանատան մամլո ծառայությունը,  անդրադառնալով  Հայաստանի քաղաքացու սպանության մեջ զինծառայողի մասնակցության վերաբերյալ հարցին, համարել է տեղեկատվությունը  չստուգված և չհաստատված տվյալ:

«Նման անպատասխանատու վարքագիծը, հատկապես ընտրությունների այս ոչ դյուրին շրջանում, ձեռնտու է այն ուժերին, որոնք  ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում»,- նշված  է հաղորդագրության մեջ։