Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիևը հայերն են հիմնել, Անգլիայի թագուհին հայ է. Ահարոն Ադիբեկյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
aharon-adibekyan

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ Կիևը հիմնադրել են հայերը։ Այսօր նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմում էր ռուսական պատմության և մշակույթի մեջ հայկական հետքի մասին։ Ըստ նրա՝ Մոսկվայի ստեղծումը և կառուցումը ևս հայերի հետ է կապված։ «Ռուսական այբուբենը 36 տառանի է, ինչպես որ հայկականը՝ Մաշտոցի նման։ Եթե ստեղծողները հայկական ծագում չունենային, ապա հունականի նման կստեղծեին՝ օգտագործելով 24 տառանին»,- ասում է սոցիոլոգը։ Ռուսները քրիստոնեությունը ևս ընդունել են հայերի շնորհիվ, ավելացնում է Ահարոն Ադիբեկյանը և շեշտում, որ հայերն ու ռուսները դարերով կապված են եղել իրար։ «Մենք և ռուսները բավականին հոգևոր և պատմամշակութային կապեր ունենք»,- ասում է նա։  Ռուսներից բացի, սոցիոլոգը կապեր է տեսնում անգլիացիների և հայերի միջև ևս։ «Անգլիայի թագուհին արմենոիդ է գանգով։ Իրենց ամենահին ավանդագրության մեջ հայերն են եկել այդ կղզիները, սակայն անգլիացի պատմաբանները մերժում են։ Բայց մենք, եթե նայենք իռլանդացիներին` նմանություն կգտնենք»,- ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Նա ավելացնում է, որ հայերը պետք է ցույց տան, թե ինչ ներդրում են ունեցել համաշխարհային պատմության մեջ։ Ավելին՝ տեսանյութով